Առաջիկա օրերին Սև ծով մուտք կգործի ՆԱՏՕ-ի երկու հետախուզական նավ. աղբյուր
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի հետախուզական երկու նավ առաջիկա օրերին մուտք կգործի Սև ծով: Խոսքը գնում է իտալական Elettra և ֆրանսիական Dupuy de Lome նավերի մասին, որոնք ռադիոէլեկտրոնային հետախուզություն են իրականացնելու Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ռազմական օբյետկնետրի նկատմամբ:
Այս մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի Գլխավոր շտաբում նրա աղբյուրը: Սկզբնական շրջանում պլանավորված էր, որ իտալական Elettra նավը Սև ծով մուտք կգործի հունիսի 8-ին: Դրանով իսկ Սև ծովում ԱՄՆ-ի ռազմանավերի քանակտ կհասնի 4-ի:
Ներկա դրությամբ Սև ծովում են գտնվում ֆրանսիական Surcouf ֆրեգատը և ԱՄՆ ռազմածովային ուժերի Vella Gulf հրթիռակիր հածանավը: Surcouf-ը գտնվում է Սև ծովի արևմտյան մասում, իսկ Vella Gulf-ը՝ ռումինական Կոնստանցա նավահանգստում: