Բաժիններ՝

Ծաղկունք բնակավայրում բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել` հրդեհի բռնկումով․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք բնակավայրի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել են Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների ու պարեկների ժամանումը պայթյունի վայրից 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Հրշեջ փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը ապա մարել այն։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս