Քոչարյանի «պատկերացումներով»՝ Ղարաբաղն ամրագրվել էր որպես Ադրբեջանի մաս. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. «Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցածի և դրան հետևած իրադարձությունների վերաբերյալ Yerkir.am–ն օրեր աոաջ մեկնաբանություն էր ստացել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից։

«Որևէ միջազզային կազմակերպությանն անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի և Արցախի միջև պատնեշների ստեղծումը։ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով ՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանեփ մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս»,- նշել էր Քոչարյանի խոսնակը։

Արդեն առիթ եղել է հիշեցնելու, որ Մադրիդյան սկզբունքները նախ՝ ի հայտ են եկել հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2007թ. նոյեմբերին Մադրիդում ներկայացված խաղաղության հաստատման ծրագրի լրամշակված տարբերակով։ Այսօր կարելի է շարունակաբար պնդել թե Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով՝ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում», սակայն տասը տարի ղեկավարած և դարաբաղյան կարգավորման բանակցություններ վարած նախագահ լինելով՝ նա ունեցել է հնարավորություն՝ ապացուցելու, որ այդ «պատկերացումների» կրողն է։ Մինչդեռ եթե դիտարկում ու համեմատում ենք Քոչարյանի բանակցած և նրա կողմից համաձայնություն տված կարգավորման աոաջարկներին՝ պատկերը, մեղմ ասած, այնքան էլ սփոփիչ չէ։

Իսկ այդ համեմատությունը կարելի է հեշտությամբ անել՝ ապացուցելու, որ Քոչարյանը թե իր նախորդին՝ ղարաբաղյան բանակցություններում «նշաձողը» իջեցնելու, թե հիմա Մադրիդյան սկզբունքները քննադատելու կամ ԼՂ-ի հարցում որևէ մեկի դիրքորոշմանն ի պատասխան՝ գնահատականներ հնչեցնելու բարոյական իրավունք չունի, որովհետև Քոչարյանը նախ՝ մինչև 1998թ.-ը խոստացեյ էր ԼՂ խնդիրը կարգավորել փաթեթային՝ «հաղթողական» տարբերակով և 8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել։ ԼՂ կարգավորման պատմությանը հայտնի և կողմերին ներկայացված 1997թ. փաթեթային, 1997թ. փուլային տարբերակները և արդեն Քոչարյանի օրոք աոաջարկած՝ 1998թ. «ընդհանուր պետության» տարբերակը ժամանակին ամբողջությամբ հայաստանյան մամուլում հրապարակվել են։

Քանի որ այսօր բացահայտված են Մադրիդյան միայն վեց սկզբունքները, ապա կարող ենք համեմատել Քոչարյանի համար ընդունելի և բանակցած առաջարկը՝ 1998թ. «ընդհանուր պետությունը»՝ 1997թ. փաթեթային և 1997թ. փուլային տարբերակների հետ։

Նախ՝ փաստենք, որ «ընդհանուր պետության» տարբերակը փուլային էր՝ հակառակ Քոչարյանի պնդումների, թե իր համար ընդունելի է փաթեթային լուծում, և այն ամրագրում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ի տարբերության 1997թ. փուլային տարբերակի, որտեղ դա չէր արվում, իսկ ԼՂ կարգավիճակի սահմանման հարցում՝ 1997թ. փաթեթայինի համեմատ թուլացնում է ԼՂ փաստացի անկախությանը վերաբերող դրույթները։

Այսպես ՝ 1997թ. փաթեթային տարբերակը ենթադրում էր կողմերի համաձայնություն ԼՂ-ի և Լաչինի կարգավիճակների վերաբերյալ։ ԼՂ կարգավիճակի հարցում բանակցությունների հետևյալ մոտեցումն էր որդեգրվել մի կողմից՝ ապահովվում էր ԼՂ-ի ձեռքբերած փաստացի անկախությունը, մյուս կողմից՝ թույլ էր տրվում Ադրբեջանին ձևականորեն վերականգնել Ադրբեջանի իրավազորությունը ԼՂ-ի նկատմամբ։ Այս մոտեցումը դիվանագիտական շրջանակներում հայտնի դարձավ որպես «de jure՝ Ադրբեջանի կազմում, de facto՝ անկախ պետության» բանաձևով, այսինքն ՝ մի կողմից պահպանվում էր միջազգային հանրության կողմից պարտադպրվող տարածայքին ամբողջականության սկզբունքը, մյուս կողմից՝ ամրագրվում էր ԼՂ-ի փաստացի ինքնորոշումը։

Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս