Գալուստ Սահակյանը՝ իր և իր ընտանիքի «գծատեր» լինելու մասին. «Հայկական ժամանակ»
«Հայկական Ժամանակը» գրում է. «Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք իր և իր ընտանիքի «գծատեր» լինելու մասին: Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, Սահակյաններին է պատկանում «Արդինի ստուդիա» ՍՊԸ-ն, որը սպասարկում է 57 համարի երթուղին.
– Պարոն Սահակյան, տեղեկություններ կան, որ Ձեր ընտանիքին պատկանող 57 համարի երթուղու համար ավելացրել եք «պլանը»:
– Ինձ նման բաներ մի հարցրեք, որովհետև ես նման բիզնեսային տեղեկատվություններից շատ հեռու եմ: Իսկ եթե ինձ հետ կապ ունի, ապա ես միայն մի բան կասեմ: Ես և իմ ընտանիքի անդամները որևէ ապօրինի գործարքի մեջ չեն կարող մտնել:
– Որպես «Արդինի ստուդիա» ՍՊԸ-ի հիմնադիր՝ նշված է Ձեր որդու անունը՝ Արման Սահակյանինը:
– Եթե իմ որդունն է, շատ լավ է: Կուզենայի մի հատ էլ դու ունենայիր»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։