Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հրապարակել է «Եկամուտների և կյանքի պայմանների» տարեկան ուսումնասիրության արդյունքները։ Ըստ այդմ՝ երկրում աղքատության մակարդակը հասել է 21․7%-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բարձր գնաճը հատկապես ծանր հարված է հասցրել ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին՝ խորացնելով նրանց սոցիալական խնդիրները։

Հետազոտության համաձայն՝ երկրի ամենաաղքատ երեք քաղաքներն են Քաստամոնուն, Չանքըրըն և Սինոպը, որոնք գտնվում են նույն տարածաշրջանում։

Աղքատության բարձր ցուցանիշ է արձանագրվել նաև Ստամբուլում։ Չնայած վերջինս համարվում է տնտեսական կենտրոն, բայց կենսապայմանների մեծ ծախսերը բնակչության լայն շերտերին մղել են աղքատության։ Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել նաև Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Միևնույն ժամանակ աղքատության ամենացածր մակարդակն արձանագրվել է երկրի հարավում։ Գազիանթեփը (Այնթափ), Ադիյամանը և Քիլիսը կազմել են ամենաբարեկեցիկ գոտին՝ աղքատության ընդամենը 10․4% ցուցանիշով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930