Բաժիններ՝

ԱԽՏ-ը 2018 թվականին Հյուսիսային Ամերիկային կզրկի ամենահարուստ տարածաշրջանի կարգավիճակից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (առանց Ճապոնիայի) բարեկեցեության մակարդակով արդեն ընթացիկ տարում կգերազանցի Արևմտյան Եվրոպային և 4 տարի անց կարող է դառնալ աշխարհի ամենահարուստ տարածաշրջանը՝ իր հետևում թողնելով առաջատար Հյուսիսային Ամերիկային:

Այս մասին նշված է Boston Consulting Group (BСG) ընկերության հրապարակած Global Wealth 2014 զեկույցում: Նախորդ տարի ԱԽՏ-ի (առանց Ճապոնիայի) բնակիչների անձնական բարեկեցության աճը կազմել է ավելի քան 30 տոկոս, ինչի արդյունքում տարածաշրջանում մասնավոր ձեռքերում կուտակվել է 37 տրիլիոն դոլար:

Մինչև 2018 թվականի ավարտն այդ ցուցանիշը կհասցվի 61 տրիլիոն դոլարի: Նման տեմպերով ԱԽՏ-ն արդեն այս տարի կհայտնվի երկրորդ հորիզոնականում՝ գերազանցելով Եվրոպային, իսկ 2018 թվականին Հյուսիսային Ամերիկային կզրկի ամենահարուստ տարածաշրջանի կարգավիճակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30