
Իսրայելում առաջացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն

Vestikavkaza.ru-ի փոխանցմամբ՝ այսօր Իսրայելում անցկացվում են նախագահական ընտրություններ: Իսրայելում նախագահին ընտրում է Քնեսեսթը (խորհրդարան), սակայն քվեարկության առաջին փուլն արդյունքներ չի տվել:
Հինգ թեկնածուներից և ոչ մեկին չի հաջողվել հավաքել պատգամավորների քվեների 50 տոկոսից ավելին: Դրա հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել անցկացնել քվեարկության երկրորդ փուլ:
Դրան արդեն իսկ մասնակցում են երկու թեկնածու՝ «Լիկուդ» կուսակցության անդամ, Քնեսեթի նախկին նախագահ Ռեուվեն Ռիվլին, ով առաջին փուլում ստացել է 44 քվե, և ներքին գործերի նախկին նախարար Մեիր Շիտրիտը, ով առաջին փուլում ստացել է 31 քվե: Երկրորդ փուլում հաղթողն ընտրվելու է ձայների պարզ մեծամասնությամբ: