
«Բարսելոնայի» մարզիչ Ֆլիկը պատժել է Ռեշֆորդին մարզումից ուշանալու համար

«Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ընդգրկված չէր Լա Լիգայի 5-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (3:0) թիմի մեկնարկային կազմում՝ խաղից առաջ մարզմանը ուշանալու պատճառով։ Սա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի՝ թիմի կարգապահությունը բարելավելու ծրագրի մի մասն է, հաղորդում է Sport.es-ը՝ հղում անելով RAC1-ին։
Աղբյուրի համաձայն՝ անգլիացին մարզումից երեք րոպե ուշացել է ճանապարհային դժվար իրավիճակի պատճառով, սակայն մարզիչը նույնիսկ այս խախտումը համարել է բավականին լուրջ՝ նրան պահեստայինների նստարանին թողնելու համար։ Ռեշֆորդը խաղադաշտ է մտել 46-րդ րոպեին և գոլային փոխանցում է կատարել Դանի Օլմոյին։
Ավելի վաղ կատալոնացիների կազմում ուշ ժամանումների համար տուգանվել են նաև Ժյուլ Կունդեն, Ինյակի Պենյան և Ռաֆինյան։