Սպիտակ տունն ազդարարել է Թրամփի և Զելենսկու անցկացվելիք հանդիպման մասին

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է BBC-ն։

Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սպիտակ տունը սկսել է Թրամփի և Զելենսկու միջև երկկողմ բանակցությունների նախապատրաստական ​​աշխատանքները։ Զելենսկին, իր հերթին, հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա կատարած նրա այցի ընթացքում մտադիր է հանդիպել ամերիկացի առաջնորդի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930