«Այդ ականապատումը ժամանակին իրականացվել էր Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ թուրքական ուժերի ճնշիչ գործողությունների հետևանքով, և հիմա Թուրքիան այդ ամբողջ հատվածն ականազերծում է՝ տարբեր միջազգային կառույցների աջակցությամբ»։
«Իհարկե, միակ ընդդիմադիրն ինձ համար Զարուհին է, և կարծում եմ՝ ժողովրդի մեծ մասը կգնա՝ Զարուհուն կընտրի, բայց նշանակություն չունի՝ ով ում կընտրի, ընտրությունները միանշանակ կեղծվելու են»:
ԱՄՆ-ի նախագահի տիկինը՝ Մելանյա Թրամփը, եւ կրտսեր որդին՝ Բերոնը, Նյու Յորքից Վաշինգտոն կտեղափոխվեն այս տարվա ամռանը:
Եգիպտուհի Իման Ահմեդ Աբդուլատին, որը համարվում էր աշխարհի ամենածանր կինը եւ կշռում էր շուրջ 500 կիլոգրամ, Հնդկաստանի Մումբայ քաղաքի կլինիկայում նիհարել է գրեթե կրկնակի եւ այժմ կշռում է 260 կիլոգրամ:
«Երեք ուժերն էլ կհաղթեն Երևանի քաղաքացիներին, նրանք իրենց ներկայությունը կունենան ավագանիում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: «Ինչպես կարգն է, ՀՀԿ-ն կունենա մեծամասնություն, իր ձայներով բավարարված կլինի «Ելք» դաշինքը, ստացած իր ձայներով ներկա կլինի նաև «Երկիր Ծիրանին» ու կբողոքարկի ընտրությունների արդյունքները, որովհետև արդարացի ընտրություններ անհնար է Հայաստանում»,- ասաց նա:
Ոսկու համաշխարհային գները հասել են 2016 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն նշագծին՝ Հյուսիսային Կորեայի շուրջ քաղաքական լարվածության սաստկանալու պատճառով:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը նոր տվյալներ է հայտնել երկրում գործազրկության մակարդակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավի մեկնարկին ընդառաջ սկսել է դաշինքի քարոզչական հոլովակի նկարահանման աշխատանքները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերով հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Էրդողանը պետք է փորձի լեզու գտնել և՛ Արևմուտքի հետ, որպեսզի քրդական հանրապետություն չձևավորվի, և՛ ճնշել քրդերին, անկայունության նոր ալիք բարձրացնելով։ Արևմուտքից շատ ավելի կոշտ վերաբերմունք է ակնկալվում, բայց չեմ կարծում, թե մենք ստանանք այդ վերաբերմունքը, քանի որ Էրդողանին դեռ հաջողվում է վերահսկել Արևմուտքին»,- նման կարծիք հայտնեց Աքթարը։
Ամերիկացիների շուրջ 45 տոկոսը վստահ է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կկատարի այն խոստումները, որոնք նա տվել է նախընտրական պայքարի ընթացքում:
Ոչ մեծ ինքնաթիռ է աղետի ենթարկվել Լիսաբոնի մերձակա սուպերմարկետի մոտ:
Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական հանրաքվեն անց է կացվել երկու կողմերի համար անհավասար հնարավորությունների պայմաններում:
ՀՀԿ-ն երկաստիճան մի սկզբունքով է ձևավորվում՝ բյուրոն է, որտեղ օլիգրախների ազդեցությունն ավելի քիչ է, և օլիգարխներն են, որոնք կան քաղաքական և տնտեսական պրոցեսների մեջ։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարի`Աբու Բաքըր ալ Բաղդադիի հիմնական օգնականներից մեկը սպանվել է Մոսուլից դեպի արևմուտք ընկած տարածքում:
Ռուսաստանը հուսով է, որ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի նկատմամբ միակողմանի գործողություններ չի ձեռնարկի, ինչպես դա վերջերս եղավ Սիրիայի հետ:
Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի մոտ արդյունքները ցույց են տալիս հասարակության մեջ առկա խորը տարաձայնությունները:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ապրիլի 17-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանում է Վրաստան:
Կորեական թերակղզու հարավ արեւմուտքում գտնվող Քունսան ամերիկյան ռազմակայանում ապրիլի 17-ին մեկնարկել է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմական օդուժի ամենամյա համատեղ զորավարժություններից մեկը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի վերջին կվերադառնա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը:
Վ. Ոսկանյանը նկատեց, որ մինչև սահմանադրական փոփոխությունն էլ Թուրքիան Հայաստանի հանդեպ վարում էր թշնամական քաղաքականություն, և այժմ էլ այդ թշնամական քաղաքականությունը շարունակվելու է:
Թուրքիայում ապրիլի 17-ին գումարվելու է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկման հարցերից է լինելու երկրում արտակարգ դրության պահպանման հարցը:
Գերմանիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները մեկնաբանել են ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները` արձանագրելով, որ կատարվածը բացասական հետևանքներ է ունենալու երկրի համար:
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը հայտարարել է, որ մինչև վերջ են գնալու ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների բողոքարկման հարցում:
Չինաստանը երբեք չի փոխի իր դիրքորոշումը Կորեական թերակղզու հարավում THAAD ամերիկյան հակահրթիռային պաշտպանության ռազմավարական սպառազինությունների ծավալման Պենտագոնի պլանների կապակցությամբ, նա հանդես է գալու դրանց տեղաբաշխման դեմ:
եղանակով անցկացվել է 2017 թվականի ապրիլի 11-12-ին 1,2 հազար մասնակիցների շրջանում: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,5 տոկոսը:
Սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների ջոկատների աջակցությամբ ապրիլի 17-ին ազատագրել են Համայի նահանգի (Դամասկոսից 220 կիլոմետր հեռավորությամբ) հյուսիսում գտնվող Սոուրան քաղաքը:
Ֆրանսիայում շաբաթվա վերջում սպասվող նախագահական ընտրությունները հետաքրքրում են ոչ միայն ֆրանսիացի ընտրողներին, այլև ամերիկացիներին:
Ապրիլի 24-ին Ժնեւում պլանավորված է Սիրիայի խնդրի շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը:
Լոնդոնում Միացյալ Նահանգների դեսպանության աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական մանկիկին, որի պապիկը սխալվել է այցագրի հարցաթերթիկը լրացնելիս եւ նշել, որ երեխան կապված է ահաբեկչական գործունեության հետ:
Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը մեկնաբանել է Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները` գրառում կատարելով թվիթերյան իր միկրոբլոգում: