Բաժիններ՝

Թուրքիայի հանրաքվեն ցույց տվեց հասարակության խորը տարաձայնությունները. Օլանդ

Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի մոտ արդյունքները ցույց են տալիս հասարակության մեջ առկա խորը տարաձայնությունները: Ինչպես հաղորդում է Reuters­-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատը:

«Թուրքերն ու միայն նրանք են որոշում ինչպես կազմակերպել իրենք քաղաքական ինստիտուտները, սակայն հրապարակված արդյունքները ցույց տվեցին, որ թուրքական հասարակությունը բաժանված է ծրագրված խորքային փոփոխությունների հարցում»,­-ասվում է Օլանդի գրասենյակի հայտարարության մեջ:

Առանձին հայտարարություն է տարածել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը` կոչ անելով թուրքական կառավարությանը հարգել Մարդու իրավունքներ եվրոպական կոնվենցիան և մահապատժի վրա դրա արգելքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս