
Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 13 տոկոսի

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը նոր տվյալներ է հայտնել երկրում գործազրկության մակարդակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը: Ըստ նոր տվյալների`2017 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 և բարձր տարիքի աշխատողների շրջանում գործազուրկների թիվն ավելացել է 695 հազարով` դառնալով 3 միլիոն 985 հազար: Գործազրկության մակարդակն ավելացել է 1.9 տոկոսով` հասնելով 13 տոկոսի: Այսպիսով, վերջին 7 տարվա ընթացքում գործազրկությունն առավելագույն մակարդակի է հասել: