Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմից ստացված շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի հասույթը կուղղվի Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավունքի դպրոցում նոր ինստիտուտի ստեղծմանը:
Թուրքիայի տարբեր քաղաքներում սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո սկսված հանրահավաքները շարունակվել են նաև ապրիլի 17-ի երեկոյան:
Ս. Մինասյանի խոսքով՝ ավագանու ընտրություններում «Ելքը» կփորձի տեսանելի լինել, ինչպես ԱԺ ընտրություններում. «Խորհրդարանական ընտրություններում մենք տեսանք, որ «Ելքը» հատկապես տպավորիչ հաջողությունների հասավ հենց մայրաքաղաքում, կարծում եմ, որ այս անգամ էլ նա կփորձի տեսանելի լինել՝ հաշվի առնելով նաև էլեկտորատը՝ մայրաքաղաքի ուսանողությունը, Երևանի փոքր կենտրոնի էլեկտորատը»:
«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը կարեւորում է պայքարը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար:
Գերմանիայի աջակողմյան «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցությունը հայտարարել է, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում «այո» ասած գերմանաբնակ թուրքերը պետք է վերադառնան այդ երկիր:
Պետերբուրգի մետրոյում ահաբեկչական գործողության ենթադրյալ կազմակերպիչ Աբրոր Ազիմովին հաջողվել է բռնել միացված հեռախոսի շնորհիվ:
28 պետությունների նախագահներ ու վարչապետներ արդեն հավաստել են մասնակցությունը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ռազմավարույթան շրջանակներում միջազգային համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովին, որն անցկացվելու է Պեկինում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը նախազգուշացրել է Թուրքիային մահապատժի վերականգնման հնարավորության առնչությամբ` նշելով, որ մահապատժի վերականգնումը կլինի «Անկարայի եվրոպական երազանքի վերջը»:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան հայտարարել է տանկային, հետախուզական եւ հետեւազորի ստորաբաժանումներում կանանց հավաքագրման սահմանափակումների վերացման մասին։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որն ապրիլի 17-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, բանակցություններ է վարում Թբիլիսիում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմած զեկույցը:
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը հայտարարել է կարճաժամկետ աշխատանքային այցագրերի վերացման եւ երկրում աշխատելու համար այցագրի ստացման պահանջների խստացման մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Թուրքիայում գումարված Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել երկրում հայտարարված արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, որը գտնվում է Ճապոնիայում, խոսելով ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրության մասին, հայտարարել է, որ խաղաղությունն ուժով է ձեռք բերվում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, ինչի մասին ապրիլի 18-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
1915-23թթ․ ցեղասպանության հարցը Ժողովի աշխատանքային օրակարգի մեջ ներառելու նախաձեռնողը տեղի «Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի Հայկական Հաասարակական Կազմակերպությունների Խորհուրդ» կազմակերպությունն է։ Նախաձեռնող կազմակերպության ներկայացուցիչ Նորիկ Կարապետյանը պնդում է, որ արտահերթ նիստի անցկացման նախաձեռնության ներքո ստորագրող պատգամավորների վրա ճնշում է գործադրվել։
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամներին համոզել է այսօր դռնբաց նիստ անցկացնել մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության ու անվտանգության պահպանության միջեւ փոխադարձ կապի թեմայով: Այս մասին հայտնել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) խոսնակ Օսման Բայդեմիրը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքը կասակածելի է։
Մեծ է հավանականությունը, որ կառավարությունը «ձեռք կքաշի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից: Դրա պատճառները մի քանիսն են, իսկ ամենակարեւորը տնտեսական նպատակահարմարության բացակայությունն է:
Ռուսական հայտնի «Գայդարի ինստիտուտի» վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Թուրքիայի դեմ Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցները Ռուսաստանին 1.5 մլրդ դոլարի վնաս են հասցրել միայն լոլիկի ներմուծման տեսանկյունից:
Արարատի մարզում անգամ ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը եւ իր եղբյարը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր ընտրված Արայիկ Գրիգորյանը, սկսել են վրեժխնդիր լինել ու պատժել իրենց համար չաշխատած, ձայն չապահոված պաշտոնյաներին:
Որքան էլ Հանրապետականը փորձում է «աղբը տնից չհանել», սակայն ՀՀԿ խոհանոցից լուրեր են հասնում, որ ներքին «ռազբորկաները» չեն դադարում։ Բանն այն է, որ կուսակցությանը հետաքրքրում է իր ստացած ձայների հանրագումարը, եւ կարեւոր չէ, թե այդ ձայներն ով է բերել՝ Վահրամ Բաղդասարյա՞նը, թե՞ Դերժավի Արկադը, սակայն իրենք՝ ռեյտինգային թեկնածուները, այդպես չեն կարծում։
«Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն երեկ երեկոյան հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարին:
Ադրբեջանցիները այդ զորավարժություններից ամեն տարի 3 անգամ անցկացնում են: Զորավարժությունները սկսելուց առաջ նրանք դիվանագետներին են զգուշացնում, ուշադրություն հրավիրում իրենց վրա, հետեւաբար դրանք չեն կարող վերածվել զինված գործողությունների: Դա առաջին: Երկրորդ. որ կռիվը սկսվում է, չեն հայտարարում՝ կռիվը հիմա կսկսվի, այնպես են սկսում, որ մարդ չիմանա:
Մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը նորից է փորձում միջամտել Դաշնակցության հետ Հանրապետական կուսակցության կոալիցիա կազմելու գործընթացին: Վարչապետի համար ՀՅԴ-ի նախարարներն այդպես էլ ընդունելի չեն դառնում:
ՀՀԿ-ում դեռեւս որոշում չեն կայացրել, թե ո՞վ է լինելու նոր խորհրդարանի խոսնակը: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի, ինչպես նաեւ՝ ԱԺ փոխնախագահների, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հարցն այս օրերին Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի քննարկումների թեման է:
Թեեւ ապրիլի 1-ին ինչ-որ մեկը չար կատակ էր արել ՕՐՕ դաշինքում, թե Սամվել Բաբայանին ազատ են արձակել, եւ գրասենյակում ծաղիկներով սպասել էին Կամանդույուշչիին, բավականին ուշ գլխի ընկնելով, որ դա սեւ հումոր է, այնուամենայնիվ, կարծում են, որ նրան շուտով բաց կթողնեն։
Արքայազն Հարրին մեծ հարցազրույց է տվել բրիտանական Telegraph հրատարակությանը, որում պատմել է իր մոր մահվան հետ կապված հոգեբանական խնդիրների մասին, տեղեկացնում է BBC-ին:
«Կարո՞ղ է՝ ժողովուրդը հիմար է, չի տեսնում, որ հիմնականում շատերը բառացիորեն սուտ են խոսում, և՛ բարոյական նորմերն են խախտված, և՛ մի շարք այլ նորմեր։ Եվ այդ մարդկանց դեմ են տալիս, ասում են՝ ընտրեք»։