
Աշխարհի ամենածանր կինը հնդկական կլինիկայում 242 կիլոգրամ քաշ է գցել. NDTV

Եգիպտուհի Իման Ահմեդ Աբդուլատին, որը համարվում էր աշխարհի ամենածանր կինը եւ կշռում էր շուրջ 500 կիլոգրամ, Հնդկաստանի Մումբայ քաղաքի կլինիկայում նիհարել է գրեթե կրկնակի եւ այժմ կշռում է 260 կիլոգրամ: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով կնոջ բուժող բժշկին՝ դոկտոր Մուֆազալ Լաքդավալային: «Ներկայում Իմանը նիհարել ք 242 կիլոգրամ»,-հայտարարել է Լաքվադալան:Ինչպես նշվում է, կինը Մումբայի կլինիկա էր տեղափոխվել փետրվարի 11-ին: Այնտեղ նա ստամոքսի զգալի մասի հեռացման վիրահատության է ենթարկվել, ինչը թույլ է տվել կրճատել նրա կողմից օգտագործվող կերակրի քանակը:
Նաեւ նրան նշանակվել էր սննդակարգ եւ ֆիզիոթերապիա: Հիվանդանոցում գտնվելու առաջին մի քանի օրվա ընթացքում նա 100 կիլոգրամ քաշ է գցել: Հեռուստաալիքի տվյալներով՝ Աբդուլատիի նիհարելու տեմպերը անակնկալ են դարձել բժիշկների համար: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ճարպակալման պատճառով կինն իր տնից դուրս չի եկել 20 տարի: Նա ուղեղի կաթված էր տարել եւ այժմ մասնակիորեն կաթվածահար վիճակում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: