Բաժիններ՝

Թուրքիայի քեմալական կուսակցությունը պատրաստ է հանրաքվեի արդյունքները բողոքարկել ՍԴ-­ում և ՄԻԵԴ-­ում

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը հայտարարել է, որ մինչև վերջ են գնալու ապրիլի 16-­ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների բողոքարկման հարցում: Այս մասին հայտնում է Sputnik­-ի թուրքական ծառայությունը:

Թեզջանը հայտնել է, որ բողոքարկումը ներկայացնելու են Բարձրագույն ընտրական հանձնաժողովին: Դրա արդյունքներից ելնելով` կուսակցությունը մտադիր է դիմել նաև Թուրքիայի սահմանադրական դատարան, ապա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ավելի վաղ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ շուրջ 1,5 միլիոն քվե հաշվվել է «այո»­ի օգտին խախտման

արդյունքում: Մասնավորապես, Բարձրագույն ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել անհրաժեշտ դրոշմակնիքներ չունեցող քվեները: Թուրքիայում ապրիլի 16-­ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-­ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս