Պատմության մեջ առաջին անգամ մարդակերպ ռոբոտները վիրահատություն են կատարել

Վիրաբուժության ոլորտում արձանագրվել է տեխնոլոգիական աննախադեպ առաջընթաց. պատմության մեջ առաջին անգամ մարդակերպ ռոբոտները հաջողությամբ իրականացրել են վիրահատական միջամտություններ։ Այս հայտնագործությունը խոստանում է արմատապես փոխել բժշկական օգնության հասանելիության պատկերը ամբողջ աշխարհում։

Նախակլինիկական փորձարկումների ընթացքում ռոբոտները, գործելով ինքնուրույն կամ մարդկային հսկողության ներքո, հաջողությամբ կատարել են բարդ վիրահատություններ։ Մինչ այժմ կիրառվող ռոբոտային համակարգերը հիմնականում զանգվածային են՝ ավելի քան 800 կգ քաշով, ինչը սահմանափակում է դրանց կիրառությունը հատուկ վերազինված վիրահատարաններով։ Ի տարբերություն դրանց՝ նոր մարդակերպ ռոբոտները կշռում են ընդամենը 27 կգ և ունեն մոտ 1,5 մետր հասակ։

Կալիֆոռնիայի համալսարանի (Սան Դիեգո) ինժեներ Մայքլ Յիպը նշում է, որ այս տեխնոլոգիան կարող է լուծել ժամանակակից առողջապահության գլխավոր խնդիրներից մեկը՝ բժշկական օգնության անհավասար հասանելիությունը։

«Մարդակերպ ռոբոտների կոմպակտությունը թույլ է տալիս դրանք տեղակայել ցանկացած վայրում՝ հեռավոր գյուղերից մինչև ռազմական գործողությունների գոտիներ և նույնիսկ տիեզերական կայաններ»,- ընդգծում են մասնագետները։

Արդյունավետության, մատչելիության և մանևրայնության համադրումը հնարավորություն է տալիս կանխատեսել, որ մոտ ապագայում ռոբոտային վիրաբուժական թիմերը կդառնան բժշկական հաստատությունների անբաժանելի մասը՝ լրացնելով մասնագետների պակասը և փրկելով կյանքեր այնպիսի պայմաններում, որտեղ ավանդական վիրահատական մեթոդներն անհնարին են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031