Բաժիններ՝

Սիրիական զորքերը գրոհով գրավել են «Ան-Նուսրա»­-ի առաջադիրքը Համայի նահանգում

Սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների ջոկատների աջակցությամբ ապրիլի 17­-ին ազատագրել են Համայի նահանգի (Դամասկոսից 220 կիլոմետր հեռավորությամբ) հյուսիսում գտնվող Սոուրան քաղաքը: Ինչպես հայտնել է SANA գործակալությունը, կառավարական ուժերը գրոհով գրավել են Սոուրանը, որը առաջադիրք էր ծառայում «Ջեբհաթ ան­-Նուսրա» ծայրահեղական խմբավորման համար։

Զինյալները դուրս են մղվել նաեւ նրա հարեւան Թել­-Բզեմ եւ Էն-­Մաքաթիբ բնակավայրերից:

Զորքերը շարունակում են գրոհը ու հարձակում են ծավալել Թեյբաթ­-Էն-­Իմամի վրա, որը վերջինն է այն քաղաքներից ու բնակավայրերից, որոնք մարտին գրավել Էին Սիրիայում զինադադարը խախտած զինված ընդդիմության կազմավորումները: SANA­-ի տեղեկատվության համաձայն, մարտեր են ընթանում նրա արեւելյան ծայրամասերում, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս