Բաժիններ՝

Մոսուլի մերձակայքում սպանվել է ալ Բաղդադիի օգնական «Կովկասյան էմիրին»

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարի`Աբու Բաքըր ալ Բաղդադիի հիմնական օգնականներից մեկը սպանվել է Մոսուլից դեպի արևմուտք ընկած տարածքում:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»­ն, անհայտ անձինք Հասբուլլա ալ­Կովկասիին, ով հայտնի է «Կովկասյան էմիր» մականվամբ, սպանել են իր տան մոտ Տա-­Աֆարում: Ալ­-Կովկասին հազվադեպ է հայտնվել Տալ­Աֆարում:

Սպանությունից հետո ԻՊ ահաբեկիչները հայտարարել են համընդհանուր մոբիլիզացիա՝ փորձելով գտնել մարդասպանին: Իրաքի զինված ուժերի և ԱՄՆ-­ի գլխավորած կոալիցիայի օպերացիան Մոսուլի ազատագրման ուղղությամբ սկսվել է դեռևս 2016 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս