Բաժիններ՝

Ռուսաստանցիների մեծամասնությունը բացասական գնահատական է տվել ՌԴ-­ի և ԱՄՆ-­ի հարաբերություններին

ՌԴ-­ում անցկացված հարցման մասնակիցների ավելի քան 80 տոկոսն այսօր բացասական գնահատական է տալիս Ռուսաստանի եւ ԱՄՆ­-ի հարաբերություններին՝ դրանք համարելով լարված, սառը կամ թշնամական, ընդ որում՝ հարցվածների միայն երրորդ մասը մոտակա հեռանկարում դրանց բարելավման հույս ունի, իսկ 15 տոկոսը երկկողմ հարաբերությունների վատացում է սպասում:

Դա, հետեւում է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կատարած հարցման արդյունքներից:

«ՀԿՈւՀԿ­Ս-պուտնիկ» համառուսաստանյան հարցումը հեռախոսային հարցազրույցի եղանակով անցկացվել է 2017 թվականի ապրիլի 11-­12-­ին 1,2 հազար մասնակիցների շրջանում: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,5 տոկոսը:

Սոցիոլոգները հաշվարկել են ռուս­ամերիկյան հարաբերությունների ինդեքսը, որն արտացոլում է ռուսաստանցիների կողմից երկկողմ հարաբերությունների գնահատումը: Ինդեքսը չափվում է կետերով, դրա մեծությունը կարող է տատանվել մինուս 100-­ից մինչեւ 100. որքան բարձր է ցուցանիշը, այնքան ավելի լավ են ռուսաստանցիները գնահատում երկու երկրների հարաբերությունները:

Վերջին մեկ ամսում այդ ինդեքսի մեծությունն զգալիորեն նվազել է. եթե ընթացիկ տարվա մարտին այն հավասար էր 45 կետի, ապա ապրիլին ընկել է մինչեւ 68 կետ: Այդուհանդերձ, դա ինդեքսի ամենացածր ցուցանիշը չէ ՀԿՈւՀԿ­-ի ուսումնասիրությունների ընթացքում:

Այսպես, 2014 թվականի նոյեմբերին այն կազմել է 83 կետ, իսկ 2016 թվականի հոկտեմբերին 82 կետի նշագծին էր: Հարցվածների մեծամասնությունը (82 տոկոսը) բացասական գնահատականներ են տվել երկկողմ հարաբերությունների վիճակին: Այսպես,
ՀԿՈւՀԿ-­ի տվյալներով՝ մասնակիցների 42 տոկոսը ռուս­ամերիկյան հարաբերությունները համարում է լարված, 28 տոկոսը՝ սառը, 12 տոկոսը՝ թշնամական, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս