Իրան-ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է նոր հարվածների մասին
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարել է Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելու մասին, հայտնում է իրանական Fars գործակալությունը։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ «Նասր-2» գործողության երկրորդ փուլում իրանական ռազմածովային ուժերը հրթիռային հարվածներ և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացրել Բահրեյնի Ջաֆիր ռազմակայանում գտնվող մի շարք օբյեկտների ուղղությամբ՝ ներառյալ զենքի պահեստներ, արբանյակային կապի կենտրոն և ամերիկացի զինծառայողների կացարան։
Իրանական կողմը պնդում է, որ նշված օբյեկտները «ամբողջությամբ ոչնչացվել են»։
ԻՀՊԿ-ն հավելել է, որ պատասխան գործողությունը շարունակվում է, իսկ Իրանի ժողովուրդը «միշտ պատրաստ է պատերազմի»։

