Բաժիններ՝

Մարին Լը Պենը ԱՄՆ­-ում դարձել է ամենաքննարկվող ֆրասիացի քաղաքական գործիչը

Ֆրանսիայում շաբաթվա վերջում սպասվող նախագահական ընտրությունները հետաքրքրում են ոչ միայն ֆրանսիացի ընտրողներին, այլև ամերիկացիներին:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ­-ը, ԱՄՆ-­ում ամենաքննարկվող թեկնածուն է համարվում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը: Linkfluence կազմակերպության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-­ում Ֆրանսիայի ընտրությունների մասին բոլոր քաղաքական քննարկումների մոտ 50%-­ը նվիրված է «Ազգային ճակատ»-­ի առաջնորդին:

Հետազոտությունները իրականացվել են համացանցում հարցումների միջոցով: Վերլուծելով 1.5 մլն մեկնաբանություն ամերիկյան ինտերնետ տիրույթում՝ մասնագետները պարզել են, որ մեծ մասամբ արձագանքները շատ դրական են:

Ֆրանսիայի նախագահական ընտրություններին առաջադրվել է 11 թեկնածու: Մարին Լը Պենը առաջին փուլի քվեարկության ֆավորիտն է: Այն կկայանա ապրիլի 23-­ին:

Գրեթե հավասար շանսեր ունի Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, իսկ առաջնորդների եռյակը եզրափակում է Ֆրանսիայի նախկին վարչապետ, հանրապետականներից երկրի նախագահի թեկնածու առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս