Գրեմի օրինագիծը Թրամփին ռուսական նավթի գնորդների վրա ճնշում գործադրելու նոր լծակներ կտա. WSJ

ԱՄՆ Կոնգրեսում արդեն այս շաբաթ կարող է ներկայացվել երկկուսակցական օրինագիծ, որը նախագահ Դոնալդ Թրամփին իրավունք կվերապահի մինչև 100% մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդների, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի դեմ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։

Փաստաթուղթը, որի համահեղինակներից է սենատոր Լինդսի Գրեմը, նախատեսում է նաև պատժամիջոցներ ռուսական էներգակիրների արտահանմանը նպաստող անձանց նկատմամբ, ինչպես նաև նոր սահմանափակումներ Ռուսաստանի պաշտպանական, էներգետիկ, ֆինանսական ոլորտների և վերջինիս «ստվերային նավատորմի» դեմ։

WSJ-ի փոխանցմամբ՝ օրինագծի ընդունման դեպքում սա կլինի առաջին դեպքը, երբ ԱՄՆ Կոնգրեսն ուղղակիորեն կլիազորի նախագահին օգտագործել ներմուծման մաքսատուրքերը որպես աշխարհաքաղաքական ճնշման գործիք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031