«Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին». իսրայելական մամուլ

Իսրայելական «Haaretz » թերթում հրապարակվել է Լուիս Ֆիշմանի վերլուծությունը, որը վերաբերում է Թուրքիայի «F-35» կործանիչների ծրագրի վերադարձին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հեղինակը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերմությունը լուրջ անհանգստության տեղիք է տալիս։

Անդարադառնալով կործանիչների ծրագրին Թուրքիայի վերադարձին՝ հեղինակը նշում է, որ Իսրայելում այն որակում են որպես սպառնալիք, բայց դա չափազանցված է։ Ֆիշմանը հայտնում է, որ կործանիչների հետ կապված զարգացումն Էրդողանի համար որակվել է որպես նշանակալի քաղաքական հաջողություն։

Նա այդ համատեքստում հիշատակել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը, ոտեղ նա նշում է, որ Էրդողանի վարչակազմը «Մուսուլման եղբայրների ազդեցության տակ գտնվող ռեժիմ» է և պնդել, որ Թուրքիան սպառնալիք է ներկայացնում Հունաստանի և Իսրայելի համար։

Ըստ նրա՝ այն պնդումը, որ Թուրքիան Իսրայելի համար սպառնալիք է, չի ընդունվում միջազգային հանրության կողմից, բայց Իսրայելի ներսում դա այդպես է ընկալվում։

Խոսելով կրկին «F-35» ծրագրում Անկարայի մասնակցությանը՝ նա նշել է, որ դա Թուրքիային ավելի կկապի Վաշինգտոնի քաղաքական և ռազմական վերահսկողության մեխանիզմների հետ։ Ըստ այդմ՝ վերադարձն այդ ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին ու Թուրքիային ներքաշել ԱՄՆ ազդեցության ոլորտ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031