Վրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդմամբ՝ Վրաստան-Հայաստան սահմանին` «Նինոծմինդա» մաքսային անցակետում կանխվել է օրենսդրության խախտման երկու փաստ։

Մասնավորապես, եկամուտների ծառայության մաքսային սպաները, օտարերկրյա քաղաքացիների վարած ավտոմեքենաների մանրակրկիտ զննման արդյունքում, հայտնաբերել են պնևմատիկ (օդամղիչ) զենք, մեկ պահունակ և հրազենի 31 մարտական փամփուշտ։

Օրենքը խախտած երկու քաղաքացիների վերաբերյալ գործի նյութերը հետագա քննության նպատակով փոխանցվել են Ներքին գործերի նախարարությանը։

Aliq.ge

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031