Թրամփը Նեթանյահուից պահանջել է դուրս բերել իսրայելական զորքերը Սիրիայից և Լիբանանից. Axios
Դոնալդ Թրամփը Բինյամին Նեթանյահուից պահանջել է դուրս բերել իսրայելական զորքերը Սիրիայից և Լիբանանից, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
Զրույցը տեղի է ունեցել Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահի և Սիրիայի առաջնորդ Ահմեդ աշ-Շարայի հանդիպումից հետո։ Թրամփը հայտարարել է, որ սիրիացիները չեն ցանկանում իսրայելական զինվորականների ներկայությունը, և կոչ է արել վերատեղակայել նրանց։

