Բաժիններ՝

Մի՛ արա այնպես, ինչպես Մեսսին. Բարին խորհուրդ է տվել Մբապեին

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բարին խորհուրդ է տվել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին՝ ակումբային կարիերան շարունակելու հարցում։

«Ափսոս է, երբ Մբապեի նման համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստները հանդես չեն գալիս Պրեմիեր լիգայում։ Մենք կցանկանայինք այստեղ տեսնել Մեսսիին, բայց դա այլևս տեղի չի ունենա։ Չենք ցանկանում, որ Մբապեի կարիերան անցնի այնպես, որ նա իրեն չփորձարկի աշխարհի ամենաբարդ լիգայում։

«Մանչեսթեր Սիթին» միշտ պատրաստ է պայմանագրեր կնքել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ։ Եթե Մբապեն ցանկանա ուժերը փորձել Անգլիայի Պրեմիեր լիգայում, վստահ եմ, որ «Մանչեսթեր Սիթին» կլինի գլխավոր հավակնորդների թվում։ Ես կցանկանայի նրան տեսնել այս թիմի մարզաշապիկով։ Կիլիանին խորհուրդ կտամ չանել այնպես, ինչպես Մեսսին, և մի օր տեղափոխվել Անգլիա»,- Բարիի խոսքերը մեջբերում է Lyllo Casino-ն։

Ավարտված ակումբային 2025/26 մրցաշրջանում ֆրանսիացին Մադրիդի «Ռեալի» կազմում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 42 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031