Իրանը հարձակվել է ռազմական նավի վրա, 4 մարդ վիրավորվել է. Քուվեյթի պաշտպանության նախարարություն
Քուվեյթի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ իրանական ուժերը հարձակվել են Քուվեյթի ռազմածովային ուժերին պատկանող մի նավի վրա, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորվել է, հաղորդում է Al Jazeera-ն։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ երեքշաբթի Իրանը Քուվեյթի ուղղությամբ արձակել է մեկ բալիստիկ հրթիռ, հինգ թևավոր հրթիռ և 33 անօդաչու թռչող սարք:
Հաղորդագրության մեջ նշվում էր, որ հարձակումներն ուղղված են եղել նաև քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, և որ բեկորներն ընկել են տարբեր վայրերում։

