Բաժիններ՝

Չինաստանը երբեք չի համաձայնի Կորեական թերակղզում ամերիկյան THAAD­-ի տեղաբաշխմանը

Չինաստանը երբեք չի փոխի իր դիրքորոշումը Կորեական թերակղզու հարավում THAAD ամերիկյան հակահրթիռային պաշտպանության ռազմավարական սպառազինությունների ծավալման Պենտագոնի պլանների կապակցությամբ, նա հանդես է գալու դրանց տեղաբաշխման դեմ: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ­-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:

«Մենք միանշանակ դեմ ենք թերակղզում THAAD-­ի ծավալմանը: Այդ դիրքորոշումը հստակ է եւ միանշանակ, եւ չի կարող փոխվել: Մենք հուսով ենք, որ շահագրգիռ կողմը հարգանք կդրսեւորի (մյուս պետությունների) երկարաժամկետ տարածաշրջանային շահերի նկատմամբ՝ պաշտպանելով խաղաղությունն ու կայունությունը»,­-նշել է դիվանագետը՝
պատասխանելով THAAD­-ի կապակցությամբ Վաշինգտոնի վերջերս արած հայտարարությունների լույսով Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշման վերաբերյալ լրագրողների հարցին:

ԿԱՍՍ­-ի փոխանցմամբ՝ նա հավելել է, որ Պեկինն անփոփոխ կերպով պաշտպանում է Կորեական թերակղզու միջուկազերծման գաղափարը:

«Չինաստանը կարծում է, որ դա ճիշտ ուղղություն է»,­-ընդգծել Է Լու Կանը: Մինչդեռ, ինչպես հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը, ԱՄՆ-­ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է Հարավային Կորեայում THAAD­-ի ծավալման նկատմամբ Պեկինի դիրքորոշումից: Սեուլում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Փենսը հորդորել է միջազգային հանրությանը՝ միանալ ԿԺԴՀ­-ի միջուկային ու հրթիռային ծրագրերի դադարեցման պահանջին:

«Ուրախալի է տեսնել Չինաստանի կողմնակցությունն այդ գործողություններին: Բայց ԱՄՆ­ն անհանգստացած է այն բանի կապակցությամբ ՉԺՀ-­ի պատասխան տնտեսական միջոցներից, որ Հարավային Կորեան համապատասխան միջոցներ է ձեռնարկում իր պաշտպանության համար»,­-ասել է նա՝ նկատի ունենալով ամերիկյան THAAD համակարգը:

Ինչպես նշում է YTN հեռուստաալիքը, Հարավային Կորեայի փորձագետները նշում են, որ Փենսը դրանով իսկ ազդանշան է տվել Պեկինին՝ բոյկոտեք ոչ թե Հարավային Կորեային, այլ Փենյանին նրա միջուկային ու հրթիռային փորձարկումների համար:

Ավելի վաղ հարավկորեական ԶԼՄ-­ները գրում էին, որ ի նշան Հարավային Կորեայում THAAD-­ի տեղաբաշխման դեմ բողոքի, չինացիները բոյկոտում են հարավկորեական ապրանքները, շրջագայությունների չեն մեկնում այդ երկիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս