Բաժիններ՝

Հինգ մարդ է զոհվել Լիսաբոնի մերձակայքում ինքնաթիռի կործանման հետևանքով

Ոչ մեծ ինքնաթիռ է աղետի ենթարկվել Լիսաբոնի մերձակա սուպերմարկետի մոտ: Զոհվել է հինգ մարդ: Այդ մասին հայտնել է El Mundo թերթը:

Հրատարակության տվյալներով՝ զոհվել է օդանավում եղաչ չորս մարդ՝ Շվեյցարիայի քաղաքացի օդաչուն եւ ֆրանսիացի երեք ուղեւորներ: Հինգերորդ զոհվածը պորտուգալացի է՝ բեռնատար ավտոմեքենայի վարորդը, որն իր փոխադրամիջոցը բեռնաթափում էր սուպերմարկետի մոտ:

Նշվում է, որ ինքնաթիռը մեկնել էր Կաշկայշ քաղաքի օդակայանից: Ավիաաղետի այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում, հաղորդել է«Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930