ԱՄՆ-ը լիովին խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Իրանի փոխարտգործնախարար
ԱՄՆ-ը լիովին խախտել է փոխըմբռնման հուշագիրը՝ վերսկսելով շրջափակումը։ Դրա մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է Fars-ը։
«Ներկայում մենք որևէ պարտավորություն չունենք, ներառյալ՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ։ Համաձայնագրի հիմնական նպատակը Իրանի դեմ և այլ ճակատներում պատերազմի դադարեցումն էր, ինչը խախտվել է ինչպես Իրանի տարածքում, այնպես էլ Լիբանանում»,- նշել է դիվանագետը։
Ղարիբաբադին հավելել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանն ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի ունեցել։

