Բաժիններ՝

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը

Թուրքիայում ապրիլի 17-­ին գումարվելու է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկման հարցերից է լինելու երկրում արտակարգ դրության պահպանման հարցը: Այս մասին A Haber­-ի հետ զրույցում հայտնել է փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին: «Ազգային անվտանգության խորհրդում կքննարկվի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը»,­-հայտնել է նա:

Թուրքիայի փոխվարչապետը բացառել է հանրաքվեից հետո արտահերթ ընտրություն անցկացնելու հնարավորությունը` ասելով, որ նման հարց խորհրդի օրակարգում ընդգրկված չէ:

Թուրքիայում արտակարգ դրություն էր հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15­-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 20­-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 11­-ին, ապա նաև հունվարի 3­-ին երկարաձգվել էր 90-­ական օրով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930