Չինաստանը մտահոգություն է հայտնել Պարսից ծոցի տարածաշրջանում հակամարտությունների վերսկսման կապակցությամբ
Չինաստանը մտահոգություն է հայտնել Պարսից ծոցի տարածաշրջանում հակամարտությունների վերսկսման կապակցությամբ, հաղորդում է «Սինհուա»-ն։
Նման հայտարարությամբ հանդես է եկել ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
Նա, մասնավորապես, նշել է, որ չինական կողմը խորապես մտահոգված է Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական հակամարտությունների վերսկսմամբ և համապատասխան կողմերին զսպվածություն ցուցաբերելու և դժվարությամբ ձեռք բերված հրադադարը պահպանելու կոչ է անում։

