Էրդողանը վերադառնում է «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի վերջին կվերադառնա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մուստաֆա Էլիթաշը հայտնել է, որ իրենք ապրիլի 27-28-ը կներկայացնեն համապատասխան դիմումը Էրդողանի անդամակցությունը վերականգնելու նպատակով:
Թուրքիայի գործող սահմանադրությամբ երկրի նախագահին արգելվում է լինել կուսակցական: Սակայն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեով ամրագրված փոփոխությունները թույլ են տալիս նախագահին լինել կուսակցական:
Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2019 թվականից, սակայն երեք հոդված, որոնց շարքում է նաև նախագահի կուսակցական պատկանելության թույլատրումը, ուժի մեջ կմտնի նախքան 2019 թվականը: