Չինաստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերականգնել անվտանգ նավագնացությունը Հորմուզի նեղուցում. The Guardian

Չինաստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերականգնել անվտանգ նավագնացությունը Հորմուզի նեղուցում, այս մասին հայտնում է The Guardian-ը։

«Նեղուցով նորմալ և անվտանգ անցման հնարավորինս արագ վերականգնումը միջազգային հանրության ընդհանուր ձգտումն է», — հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ հավելելով, որ Պեկինը «անխոնջ ջանքեր կգործադրի» ճգնաժամի ապաէսկալացմանը նպաստելու համար։

Վերլուծաբանները պնդում են, որ Չինաստանը, որը երկար ժամանակ ռազմավարական էներգակիրների պաշարներ էր կուտակում, դարձել է ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ մղած պատերազմի գլխավոր շահառուներից մեկը։ Չինաստանի դիվանագիտական ազդեցությունը նույնպես աճել է, քանի որ Պեկինը իրեն դիրքավորում է որպես խաղաղության կողմնակից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031