«Հայտնի է, որ ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանի հարաբերությունները պետք է այս կամ այն ձևով կապված լինեն այն պայմանների հետ, որ թելադրում է ԵԱՏՄ-ն»,- ասաց Հ. Իգիթյանը։
«Պրոլայնմեդիա» ռուսական ընկերությունը եւ սիրիական «Shaghaf»ը համաձայնագիր կստորագրեն համատեղ «Պալմիրա» գեղարվեստական ֆիլմի ստեղծման վերաբերյալ:
Մեծ Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը (BTP) դադարեցրել է դիսկոտեկան Լոնդոնի մետրոյի վագոնում, որը կազմակերպել էին Trollstation YouTube-ալիքի հեղինակները:
Աշխարհում շարժական հավելվածների ներբեռնումների թիվը 2016 թվականին աճել է 15 տոկոսով, ընդ որում՝ սեգմենտում հասույթն ավելացել է 40 տոկոսով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակտիվորեն միջոցներ է հավաքագրում 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով:
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում գտնվող Իքիյաքա լեռների շրջանում ծառայություն իրականացնելիս 4 զինվորական գլորվել են անդունդը:
Հյուսիսային Կորեայում անցկացվել է ռազմական շքերթ ազգային տոնի՝ առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան 105-ամյակի կապակցությամբ:
Երուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում հազարավոր ուխտավորների ներկայությամբ Սուրբ կրակ է իջել:
Հյուսիսային Կորեան ի պատասխան ամերիկյան կողմի հայտարարությունների, ասել է, որ Փհենյանում ձեռքերը ծալած չեն նստելու. «Մենք արդեն իսկ հզոր միջուկային զենք ունենք մեր ձեռքում եւ անշուշտ մենք մեր ձեռքերը ծալած չենք նստելու»:
Իրանի հյուսիս արևմուտքում` Ազերշեհր և Աջաբշիր քաղաքների շրջանում, հորդառատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է սկսվել:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված ընդդիմադիր կոալիցիան, որը ներառում է քրդական ինքնապաշտպանական խմբեր, հարձակում է սկսել սիրիական Տաբկա քաղաքի ուղղությամբ:
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Մաթիաս Ֆեկլը հայտարարել է Սուրբ Զատկի օրերին հանրապետության մարդաշատ վայրերում անվտանգության խստացված ռեժիմ սահմանելու մասին:
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Անտոնի Բարսամյանը և ամերիկահայ հայտնի վենչուրային կապիտալիստ, գիտնական ու բարերար Նուբար Աֆեյանը The Hill պարբերականում հրապարակել են «Հայոց ցեղասպանություն. սկսելով այնտեղից, որտեղ Ռեյգանն ավարտեց» վերտառությամբ հոդված:
Սոցցանցերում սկանդալային հրապարակմամբ հանդես եկած Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակցի դեմ հետաքննություն է սկսվել:
Սպիտակ տունը որոշել է հրաժարվել ԱՄՆ նախագահի նստավայրի այցելուների ցանկը հրապարակելու պրակտիկայից և այն գաղտնի պահել:
Ուկրաինայում ձերբակալվել են 2 թուրք զբոսաշրջիկներ: Այս մասինհայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Ադրբեջանաիրանական սահմանի Ասթարա սահմանային մաքսակետում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, ով փորձել է Իրանից մոտ 2 կգ թմրանյութ տեղափոխել Ադրբեջան:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում սահմանել է Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը:
Հազարավոր քրիստոնյաներ ողջ աշխարհից, այդ թվում՝ ուխտավորներ Հայաստանից, Հին Երուսաղեմի փողոցներում սպասում են Սուրբ կրակին, որն ամեն տարի վառվում է Զատկի տոնի առթիվ Երուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում, որտեղ գտնվում է սուրբ գերեզմանը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց քվեաթերթիկում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարները: Քվեաթերթիկի համարների բաշխումը կատարվեց ըստ այբբենական կարգի: Այսպիսով, քվեաթերթիկում 1-ին համարի ներքո կլինի «Ելք» դաշինքը, 2-րդ համարի ներքո` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, 3 -րդ համարի ներքո` ՀՀԿ-ն:
Աստիճանաբար հստակվում է ՀՀԿ-ականների այն շրջանակը, որը պետք է մտնի ԱԺ, զբաղեցնի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ ՀՀԿ-ում հակված են երիտասարդ գվարդիան «մարտի» տանել՝ տեղեր ապահովելով ռեյտինգային «քյարթերի» համար։
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո դարձյալ օրակարգ է եկել հարցը՝ իսկ ո՞վ կդառնա Անվտանգության խորհրդի նոր քարտուղար։ Երբ հարցն այս տարեսկզբին եկել է օրակարգ, Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին մեսիջ է ուղարկել, որ ինքը պատրաստ է վերադառնալ այդ պաշտոնին։
«Վերնիսաժի» կառուցապատումից առաջ այդ տարածքում գործում էր մի քանի սննդի կետ, սակայն վերակառուցումից հետո միակ կետը պատկանում է քաղաքային իշխանության ներկայացուցչին։
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից Արտակ Դավթյանն առաջիկայում կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: Հատկանշական է, որ նախորդ տարվա մայիսի 4-ին ԱԺ-ում փակ նիստի ժամանակ, երբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատգամավորների հետ հանդիպում էր ունեցել՝ ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով տեղեկություններ ներկայացնելու համար, Արտակ Դավթյանը նրան ասել էր. «Թույլ տվե՛ք Ձեզ սպարապետ կոչել, քանի որ պատերազմող նախարարին այդպես են դիմում»:
Ոստիկանության հետ սերտ հարաբերություններ ունենալը նման վտանգից ապահովագրված զգալու լավագույն տարբերակն են: Տվյալ դեպքում, սակայն, կարևոր չէ, թե ով է կանգնած այս ձայնագրության թիկունքում, կարևորն այն է` ով կկանգնի Ազատ անկախ և ինքնիշխան Հայաստանի քաղաքացիների թիկունքին, և եթե քաղաքացիներն այնքան էլ ազատ և անկախ չեն, ով է նրանց այդպիսին դարձնելու։
«Մեր բանակը հիմնվել է սովետական բանակի վրա: Հիմա երբ որ հանդիպում ենք ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ, բոլորի հոգեբանության մեջ սովետական բանակի համակարգն է, հասկանում ենք իրար, մի քանի տարի հետո դժվար կլինի: Խաչատուրովը հարգանք ու պատիվ ունի: Սա շատ ճիշտ նշանակում էր»,- հավելեց Կոմանդոսը:
«ՍԱՍ Գրուպ»-ում ՍԱՍ-ի Արտակի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի մասնակցությամբ տարածված ձայնագրությունը միակը չէ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2016 թվականին վաստակել է 8 մլն 858 հազար 432 ռուբլի, ինչը 33 հազար ռուբլով պակաս է պետության ղեկավարի 2015 թվականի եկամուտից:
Պատասխանելով հարցին, թե ինչու իշխող ՀՀԿ-ից դժգոհ ժողովուրդը մոտավորապես 50% ձայն տվեց կուսակցությանը, նա ասել է. «Ձեր հարցի պատասխանը ՀՀԿ կարգախոսի առաջին մասում է` «կայունություն»:
Հայտնի է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է իր նախագահական աշխատավարձից, որը կազմում է տարեկան 400.000 ԱՄՆ դոլար: