Փենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին: Այս պնդմամբ հանդես է եկել «Մինչժու Չոսոն» կառավարական թերթը։
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը համոզիչ հաղթանակ կտանի հունիսի 8-ին նշանակված վաղաժամկետ համընդհանուր ընտրություններում՝ լրացուցիչ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատ անցկացնելով իր 52 պատգամավորների:
«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին: Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից:
«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը չի ցանկանում ապրել Ելիսեյան պալատում առաջիկա նախագահական ընտրություններում պետության ղեկավար ընտրվելու դեպքում:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների առնչությամբ երկրի տարբեր քաղաքներում բողոքի ցույցները շարունակվում են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի գնահատում անցկացնել:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի զինվորական հրահանգիչների դեմ իպրիտ են կիրառել Իրաքում:
«Արդեն թող որոշում կայացնեն: Կամ այո, կամ ոչ: Եթե ասեն «ոչ», մյուս համաձայնագրերը` այդ թվում և փախստականների հարցով համաձայնագիրը չեղյալ կհամարվի»,-ասել է Չավուշօղլուն` հայտարարելով, թե ԵՄ-ն Թուրքիային շանտաժի ենթարկելով ոչ մի տեղ չի կարողանա հասնել:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ապրիլի 18-ի երեկոյան որոշում է կայացրել հավանություն տալ երկրում արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու որոշմանը:
Խորհրդարանական ընտրություններից հետո ՕՐՕ-ականներով ոչ հավաքվել են, ոչ նիստ ու ժողով արել, առաջնորդներն անգամ շնորհակալություն չեն հայտնել գործընկերներին համատեղ աշխատանք-չարչարանքի համար: Դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը մեկնել է ԱՄՆ՝ իր ամենամյա դասախոսություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը եւս օվկիանոսից այն կողմ է, իսկ Սեյրան Օհանյանից որեւէ տեղեկություն չկա։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը հիվանդանոց է տեղափոխվել:
«Այժմ ես հայտնվել եմ մի իրավիճակում, երբ ԿԺԴՀ-ի ղեկավարը միջուկային զենք ունի: Եվ մենք պետք է ինչոր բան անենք: Հուսով եմ, որ նա խաղաղություն է ուզում, մենք խաղաղություն ենք ցանկանում: Վերջին հաշվով ամեն ինչ դրանից է կախված լինելու»:
Սեւ ծովում ապրիլի 19-ին խորտակվել է «Արսենալի հերոսները» նավը, որի վրա գտնվում էԷր 12 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի ինը քաղաքացիներ, երկու ռուսաստանցի եւ Վրաստանի մեկ քաղաքացի
Ոստիկանությունը Եգիպտոսի Քենայի նահանգի բնակավայրերից մեկում ձերբակալել է Տանտա ե Ալեքսանդրիա քաղաքների եկեղեցիներում պայթյուններին մասնակցության մեջ կասկածվողին: Այդ մասին հայտնել է «Վետո» պորտալը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը կոչված է պաշտպանելու աշխատանքի ազգային շուկան եւ խթանելու երկրում թողարկված ապրանքների գնումը: Այս մասին հաղորդել է Սպիտակ տունը:
Ոսկու գինն աճել է 0.26%-ով և կազմել 1288.30 դոլար, արծաթի գինը նվազել է 0.87%-ով և կազմել 18.220 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 979.64 դոլար:
Ընդհանրապես, եթե փորձենք դիտարկել ներքաղաքական զարգացումները՝ սկսած այդ ժամանակաշրջանից, ապա ակնհայտ է դառնում, որ ոստիկանապետ Գասպարյանն այդ առումով եղել է բացահայտ կամ ստվերային, սակայն հիմնական առանցքում: Հենց Գասպարյանն էր ոչ իշխանական ուժերի թավշյա հեղաշրջման առաջին թիրախը 2014-ի ապրիլից հետո, երբ նրանք վարչապետի պաշտոնում նշանակեցին Հովիկ Աբրահամյանին:
Պաշտոնաթող Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապը երկուշաբթի օրը նշել է իր ծննդյան 90-ամյակն ընկերների ու ընտանիքի անդամների շրջապատում՝ մեկ գավաթ գարեջրով:
Թեև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին հետընտրական ակտիվ հանդիպումների մեջ է, միևնույն ժամանակ, ինչպես երևում է, նա վերջնականապես հույսը կտրել է քաղաքականություն վերադառնալու բոլոր փորձերից հետո: ԱԺ ընտրություններում նրա հավատարիմ մարդիկ ՕՐՕ դաշինքի հետ խայտառակ պարտություն կրեցին։
Երևանի թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արթուր Գևորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե ԱԺ այս ընտրություններում խնդիրը ոչ թե ընտրակեղծարարների, այլ ժողովրդի մեջ էր: Խոսելով ընտրակաշառքի մասին՝ նա հայտարարել է.
Մեր տեղեկություններով, իշխանություններն արդեն հստակեցրել են, որ Գեղարքունիքում մարզպետ են նշանակելու Կարեն Բոթոյանին՝ Շինանյութի Սերգեյի փեսային, որը նախորդ գումարման խորհրդարանում նախ հանդես էր գալիս որպես ՕԵԿ-ի պատգամավոր:
Պարզվում է` մանդատաբաշխման-պաշտոնաբաշխման գործընթացը հայոց մեջ հավերժական է, եւ քաղաքապետի ընտրություններով այն չի ավարտվելու: Սկսվելու է նոր «էքշըն»՝ «թաղապետեր» վերնագրով, որին արդեն իսկ շատերն են պատրաստվում:
Այն, որ ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը չի լինելու նոր խորհրդարանի նախագահ, արդեն իսկ պարզ է, բայց Սահակյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 11-րդ հորիզոնականում է, ինչը նշանակում է, որ ԱԺ ներկայիս նախագահը հնարավորություն ունի հարոջդ խորհրդարանում լինել պատգամավոր:
Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանը առաջիկայում հնարավոր է սեփական կուսակցությունը հիմնի։
«Թուրքական որոշ ապրանքներ ներմուծվում էին Հայաստան եւ հայկականի անվան տակ վերաարտահանվում Ռուսաստան, ինչը եւս դրական ազդեցություն էր թողնում մեր տնտեսության վրա: Եթե ռուս-թուրքական բանակցությունները հաջող ավարտվեն, եւ պատժամիջոցները վերացվեն, հայ արտադրողներն ու վերաարտահանողները շոշափելի կորուստներ կկրեն»:
Զարուհի Փոստանջյանի եւ նրա նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր, «Ռուցոգ ինվեստ» շինարարական հոլդինգի սեփականատեր Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն է:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել փոքր սուպերմարկետների ցանցերի հինգ գլխավոր գործարկուների հետ համագործակցությամբ մշակել եւ երկրում գործարկել լիովին ավտոմատացված խանութների համակարգ՝ առանց վաճառողների:
Արքայազններ Ուիլյամը եւ Հարրին բրիտանացի տղամարդկանց հորդորել են չանտեսել եւ չթաքցնել իրենց հոգեբանական խնդիրները:
«Այսօր դժվար է ասել, թե սահմանադրական բարեփոխումներից հետո Թուրքիայի վարած քաղաքականությունն ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա: Նախորդ տարիների զարգացումները, Էրդողանի գործողություններն ու հայտարարությունները ցույց տվեցին, որ Թուրքիան բավական անկանխատեսելի է»,- ասաց Բագրատ Էստուկյանը
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը անհրաժեշտ է համարում շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում: