Բաժիններ՝

Գերմանացի քաղաքական գործիչները բացասական են գնահատել Թուրքիայում հանրաքվեին արդյունքները

Գերմանիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները մեկնաբանել են ապրիլի 16-­ին Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները` արձանագրելով, որ կատարվածը բացասական հետևանքներ է ունենալու երկրի համար:

Իշխող Քրիստոնեա­դեմոկրատական միություն (CDU) կուսակցության ղեկավարի տեղակալ Յուլիա Քլոկները Huffington Post­-ին տված մեկնաբանության մեջ ասել է, որ.

«Էրդողանն արդեն համակարգային փոփոխություններ կիրականացնի, որըերկիրը կտանի դեպի մեկ մարդու ռեժիմի, բռնապետության»:

Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սահրա Վագենկնեհթը նշել է, որ. «Էրդողանը մանիպուլյացիայի շնորհիվ կապահովի բռնապետության հաստատումը»: Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբդորֆը ասել է.

«Թուրքիայի սահմանադրական փոփոխությունը վավերացնում է իշխանության տարանջատման սկզբունքի, օրինական պետության և խորհրդարանական համակարգի ավարտը: Նախագահ Էրդողանը սուլթանի նման բոլոր լիազորություններն իր ձեռքն է առնում»:

Քրիստոնեա­դեմոկրատական միություն կուսակցության պատգամավոր Էլմար Բրոքը Die Welt պարբերականի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման պարագայում անհրաժեշտ կլինի դադարեցնել Եվրամիության հետ անդամակցության հարցով բանակցային գործընթացը:

Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրն էլ բացառել է Էրդողանի իշխանության ժամանակ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս