ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, նոյեմբերի 8-ին ելույթ ունենալով Կորեայի Հանրապետության Ազգային ժողովում (խորհրդարան), հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չպետք է թերագնահատի համաշխարհային հանրակցությանը եւ փորձի նրա համբերությունը:
Սիրիայի իշխանություններն են պատասխանատվություն կրում 2017 թվականի ապրիլի 4-ին Խան Շեյխուն քաղաքում զարինի օգտագործմամբ հարձակման համար:
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Բիլլ դե Բլազիոն երկրորդ ժամկետով՝ մինչեւ 2022 թվանկանը վերընտրվել է Նյու Յորքի քաղաքագլուխ:
Настоящее время-ի (Current Time) թղթակցին տված բացառիկ հարցազրույցում ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովան անդրադարձել է Ալիևների ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի մանարամասներին:
Չինաստանի հարավ – արեւմուտքում՝ Տիբեթի մայրաքաղաք Լհասայում, հաջորդ տարի կսկսեն կառուցել աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը:
«Իմ համոզմամբ, այս հանդիպումների ընթացքում լուրջ հարցեր չեն քննարկվում, բացի շփման գիծը, սահմանը, իրավիճակը հակամարտության գոտում և որոշ դետալներ: Կարևոր հարցերը բանակցում են նախագահները, որոնց հանդիպումները կազմակերպելու տեսանկյունից կարևոր են նախարարական հանդիպումները, դրանց ընթացքում բազում աշխատանքային հարցեր են քննարկվում»:
Մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում էր նաև Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի ստորագրում, սակայն այս տարաձայնություններն անժամկետ հեռացրել են համաձայնագրի ստորագրման ժամկետը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի առթիվ գիրք է ներկայացրել պատմության մեջ խորհրդային պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի ունեցած դերի մասին, որն Ավագովը գրել է ուկրաինացի մի խումբ պատմաբանների, հասարակական եւ քաղաքական գործիչների համահեղինակությամբ:
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովը տեղեկացրել է, որ իրեն, որպես կուսակցության առաջնորդի, կուսակցական կազմակերպություններն առաջադրել են նախագահի թեկնածու, սակայն վերջնական որոշումը կընդունի համագումարը:
Պետության ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների միայն 36 տոկոսը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ հանդիպել է Ճապոնիայի Ակիհիտո կայսեր հետ:
Ֆրանսիայի ամենագլխավոր գրական մրցանակը՝ Գոնկուրյանը, ստացել է գրող Էրիկ Վյույարը՝ «Օրակարգ» վեպի համար:
ԱՄՆ-ն Թուրքիայում գտնվող իր դիվանագիտական ներկայացուցչություններում սկսել է վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին:
ԱՄՆ-ի նախագահի այցը Չինաստան, որը տեղի է ունենալու նոյեմբերի 8-ից 10-ը, պատմական մեծ նշանակություն կունենա ամերիկա-չինական հարաբերությունների համար:
Շոտլանդիայի խորհրդարանից մարդկանց տարհանել են այն բանից հետո, երբ հարկաբաժիններից մեկում կասկածելի փաթեթ է հայտնաբերվել:
Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի կարգի պահապանները նոյեմբերի 7-ին տասից ավելի մարդ են ձերբակալել համատեղ հակաահաբեկչական գործողության ընթացքում:
Ուկրաինայի խորհրդարանը նոյեմբերի 7-ին հրաժարվել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովին հեռացնել զբաղեցրած պաշտոնից. որոշման համապատասխան նախագիծը պաշտպանել է միայն 31 խորհրդական՝ անհրաժեշտ առնվազն 226 ձայնի դեպքում:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը եվրոպական խորհրդարանական կառույցների հետ համագործակցության կարևորությունը վերագնահատելու անհրաժեշտություն է տեսնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Աշոտյանն ասաց, որ վերագնահատման հիմքում պետք է ընկած լինի Եվրոպական Միության հետ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման ակնկալվող փաստը:
Հզոր թայֆունի պատճառով Վիետնամում զոհված մարդկանց թիվը, որտեղ անցկացվելու է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) առաջնորդների գագաթնաժողովը, հասել է 69-ի, 30 հոգի անհայտ կորած է համարվում:
Մոսկվայի Կարմիր հրապարակում նոյեմբերի 7-ին կայացել է 1941 թվականի լեգենդար զորահանդեսի վերականգնումը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է հայկական պատվիրակության «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող հրատապ բանաձևը, որով վեհաժողովը կարևորում է միջազգային նորմերի շրջանակներում ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ այդ զենքերի թիրախավորված կիրառումը:
Սաուդյան Արաբիայի իշխանություններն Իրանին մեղադրել են եմենցի խռովարար հուսիտներին բալիստիկ հրթիռների մատակարարման մեջ, ինչն էր Ռիադում ուղղակի ռազմական սպառնալիք են համարում Իսլամական Հանրապետության կողմից:
Վաշինգտոնը չի ձգտում ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը լուծել ուժի կիրառմամբ:
Ավստրալիայի իշխանությունները ավտոմեքենան անզգույշ վարելու մեղադրանք են ներկայացրել այն կնոջը, որը Սիդնեյում մեքենայով մխրճվել է տարրական դպրոցի շենքի մեջ:
Լիբանանի վարչապետի պաշտոնից հրաժարված Սաադ Հարիրին նոյեմբերի 7-ին մեկնել էր Ռիադից եւ այցով ուղեւորվել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբի:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայրենակիցներին շնորհավորել է Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյա հոբելյանի առթիվ՝ նշելով, որ Խորհրդային Միության շրջանում ձեւավորված սոցիալ-տնտեսական սկզբունքներն ընկել են արդի բելառուսական պետության ներուժի հիմքում:
ԱՄՆ-ի հեռուստատեսային գիտությունների եւ արվեստների ակադեմիան, որը հանձնում է «Էմմի» մրցանակը, նոյեմբերի 6-ին իր շարքերից ցմահ բացառել է հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների եւ եւ բռնությունների մեջ բազմաթիվ մեղադրանքներից հետո:
Մի խումբ զինյալներ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարձակվել են տեղի հեռուստակայանի վրա: Հաղորդագրություններ են ստացվում սպանվածների ու վիրավորների մասին, տեղեկացնում է BBC-ին:
Միացյալ Նահանգները Թուրքիայի կառավարությունից ստացել է բարձր մակարդակի երաշխիքներ այն մասին, որ այդ երկրում գործող ԱՄՆ առաքելությունների ոչ մի աշխատակից պարտականություններն իրականացնելիս չի ձերբակալվի կամ կալանավորվի:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը նոյեմբերի 7-ին երկրում գտնվող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դիմավորել է Քեմփ Համֆրիզ ամերիկյան ռազմակայանում: