Բաժիններ՝

Ստյոպա Մկրտչյանը մասնակցեց «Օսիեկ»-ի հաղթական խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը ամբողջական հանդիպում անցկացրեց «Օսիեկ»-ի կազմում:

Խորվաթիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Օսիեկ»-ը արտագնա խաղում մրցեց «Գորիցա»-ի հետ և առավելության հասավ նվազագույն հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը «Օսիեկ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո «Օսիեկ»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է: Ստյոպա Մկրտչյանը նոր-նոր վերականգնվում ունեցած վնասվածքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս