
Վրաստանի բնակիչները փոխհատուցում են ստացել ուռճացված կոմունալ վճարների համար

Վրաստանի բնակիչները ստացել են 472,000 լարի (174,000 դոլար) փոխհատուցում ուռճացված կոմունալ վճարների համար։ Այս մասին հայտնում է «Sputnik Грузия»-ն։
Ըստ Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի՝ սխալ հաշիվները տրամադրվել են էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրամատակարարման ընկերությունների կողմից՝ 2025 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին։