Բաժիններ՝

Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18։48-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են VAZ և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս