Հայաստանի տակ աշխարհաքաղաքական ռումբ են դրել. մեր առաջարկը՝ Հյուսիս-Հարավ. Լևոն Զուրաբյան

«Թրամփի ուղի» կոչված գործարքը պետք է ականազերծել։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է լինի Հայաստանի վերահսկողության տակ, բայց դա կարող է լինել մի դեպքում, եթե լուծվի երկաթուղային այլընտրանքային ճանապարհի հարցը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ «Թրամփի ուղի» նախագծի և BRICS-ի երկրների շահերի միջև համադրում պետք է լինի, այլապես «Հայաստանի տակ աշխարհաքաղաքական ռումբ են դրել»:

«Վերահսկողությունը պետք է կատարի Հայաստանի Հանրապետությունը: Ոչ ոք այդ դեպքում մեզ չի կարող թելադրել, թե մեր ապրանքներն ինչ ճանապարհով պետք է գնան։ Բոլոր ուժերին, ովքեր հետաքրքրված են այս առաջարկով, ես առաջարկում եմ միավորվել։ Հյուսիս-Հարավ երկաթուղին ներառում ես՝ դառնում է բովանդակություն, չես ներառում՝ դառնում է Միջանցք, ու մենք ահավոր կախվածության մեջ ենք ընկնում Ադրբեջանից։ Թուրքիան ու Ադրբեջանը դիկտատի տակ են մեզ դնելու, ու դրան դիմակայել չենք կարողանալու»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը:

Կարդացեք նաև

Լևոն Զուրաբյանը նկատեց՝ իրենց այս առաջարկի շուրջ կարող է համախմբվել ընդդիմությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս