Ակադեմիկոսնե’ր…Եթե անտարբերությունը կամ վախն այդքան կլանել է բոլորիդ, գոնե ողջունեք այս օրենքի ընդունումը․ Հովակիմ Զաքարյան

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․. «Եվ ո՞վ նկատեց, որ սեպտեմբերի 11-ին ԱԺ-ի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով Գիտությունների ազգային ակադեմիան դարձավ հասարակական կազմակերպությունների մակարդակի և բովանդակության «դատարկ» կառույց․ 1990-ական թվականներին առաջացած ձևական ակադեմիաների նման մի բան, որն այլևս չունի ոչ մի գիտահետազոտական ինստիտուտ իր ենթակայության տակ։

Ոչ մեկ։

Ինչպե՞ս նկատեինք, եթե նույնիսկ Գիտությունների ազգային ակադեմիան, իր նախագահությունը, տասնյակ ակադեմիկոսներն ու թղթակից անդամները մինչև հիմա՝ օրենքի ընդունումից 17 օր անց, մեկ բառ չեն ասել եղածի մասին։
Ակադեմիկոսներ…

Եթե անտարբերությունը կամ վախն այդքան կլանել է բոլորիդ, գոնե ողջունեք այս օրենքի ընդունումը․ վերջապես ազատվեցիք բազմաթիվ «հոգսերից», բայց շարունակելու եք ստանալ տիտղոսավճարները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930