Բաժիններ՝

ԱՄՆ-ում զինված հարձակման հետևանքով երեք մարդ է սպանվել

ԱՄՆ-ում զինված հարձակման հետևանքով երեք մարդ է սպանվելԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում երեք մարդ է սպանվել, առնվազն ութը՝ վիրավորվել, երբ զինված անձը նավակով մոտեցել է ափամերձ բարերից մեկին և կրակ բացել։

Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին։ 

Նշվում է, որ Սաութփորթ նավահանգստում գտնվող American Fish Company-ում տեղի ունեցած կրակոցների գործով կասկածյալը կալանավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի տեղական ժամանակով ժամը 21:30-ի մոտակայքում։ Այնուհետև զինված անձը փախել է Օուք Այլենդ հարևան համայնք։

Մոտ կես ժամ անց ԱՄՆ ափային պահպանության անձնակազմը նկատել է կասկածյալի նկարագրությանը համապատասխանող մեկին և ձերբակալել նրան։

Դրդապատճառը դեռևս հայտնի չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս