«Կոռուպցիան» այն բառն է, որն ամենից ավելի լավ է ամփոփում Բրազիլիայի՝ 2017 թվականի արդյունքները:
House of Cards ամերիկյան սերիալից և բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերից հայտնի կինոդերասան Քևին Սփեյսիի 30 տարվա վաղեմության մանկապղծության սկանդալը դրդեց այլոց նույնպես հրապարակել իրենց պատմությունները:
Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ սրվող հակամարտությունը եւ դրա հետեւանքով Լիբանանում սկսվող ճգնաժամը նոր վտանգներ են պարունակում տարածաշրջանի հայ եւ ընդհանրապես քրիստոնյա համայնքների համար: Միացյալ Նահանգներն իր հերթին կողմերին ուղղված խաղաղության կոչ է արել:
Ամերիկացիների շուրջ 82 տոկոսը վերստին կքվեարկեր Դոնալդ Թրամփի օգտին:
Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը դուրս է եկել բանտից՝ գրավ վճարելով 150 հազար եվրոյի չափով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Սոչիում կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը եւ Սիրիայի իրադրությունը:
Սա բացառիկ դեպք է, երբ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, իրենց երկրների նախագահների մակարդակով, հինգ հայտարարություններ են ընդունել՝ որպես մեկ ամբողջություն մշակված հստակ սկզբունքների և տարրերի միջոցով` մանրամասն ներկայացնելով, թե ինչպես կարող է հանգուցալուծվել հակամարտությունը: Եվ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է համանախագահ երկրների դիրքորոշման հետ, այսինքն` միջազգային հանրության դիրքորոշման հետ:
Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի մարտանավերը կմիանան ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի ռազմանավերին Ճապոնական ծովի ջրատարածքում Կորեական թերակղզու ափերի մոտ անցկացվելիք ընդգրկուն վարժանքների ընթացքում:
Կատալոնիայի խորհրդարանի տարբեր դեպարտամենտների մոտավորապես հարյուր աշխատակիցներ նոյեմբերի 10-ին ակցիա են կազմակերպել ի պաշտպանություն տարածաշրջանի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելի ու եւս մի քանի պատգամավորների, որոնք ավելի վաղ ցուցմունքներ էին տվել Իսպանիայի Գերագույն դատարանում:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամանակի սահմանումը կասկածներ չի թողնում դրան անդամակցությունը դադարեցնելու երկրի մտադրության հարցում:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հաստատել է գրող-երգիծաբան Միխայիլ Զադոռնովի մահվան տեղեկատվությունը, նրա խոսքը նոյեմբերի 10-ին փոխանցել է RT-ն։
Ամերիկացի դերասան Ջոն Հիլերմանը 84 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում:
Միացյալ Նահանգներն այլեւս այլ երկրների թույլ չի տա իրենից առեւտրատնտեսական օգուտ կորզել, Վաշինգտոնը կաշխատի սոսկ իրավահավասար հիման վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն աշխարհում «վիթխարի անկայունություն» է առաջացրել:
Մահացել է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադոռնովը:
ԱՄՆ-ը պատրաստվում է Դոնբասում 20 հազար միջազգային խաղաղապահների տեղաբաշխման ծրագիր առաջարկել Ռուսաստանին:
Իսրայելի ոստիկանությունը հավաստել է, որ իր քննիչները մի քանի ժամ հարցաքննել են երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, որի նկատմաբ երկու հետաքննություն է վարվում, որոնք կարող են հանգեցնել նրա պաշտոնաթողությանը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն օրենսդրորեն կձեւակերպի Եվրամիությունից երկրի դուրս գալու ստույգ ժամանակը:
Առնվազն վեց մարդ է զոհվել Իժեւսկում բնակելի շենքի մի մասի փլվելու հետեւանքով: Այդ մասին նոյեմբերի 10-ին տեղում ՌԻԱ Նովոստիին հայտնել էօպերատիվ շտաբի ներկայացուցիչը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպի Վիետնամում:
Եվրամիության երկրները պետք է համատեղ ջանքերով պատասխաններ գտնեն մի ամբողջ շարք մարտահարավերների, որոնց թվում են անօրինական միգրացիան, ահաբեկչությունը, կլիման, երիտասարդության գործազրկությունը, պոպուլիզմի ալիքը:
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ շեյխ Սաուդ ալ Մոհեբը հայտարարել է, որ վերջին տասնամյակում սիստեմատիկ կոռուպցիայի եւ հափշտակումների հետեւանքով երկրի գանձարանն առնվազն 100 միլիարդ դոլար է կորցրել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շատ արդյունավետ է համարում իր բանակցությունները ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ եւ ԿԺԴՀ-ի միջուկային ու հրթիռային մշակումների հետ կապված ճգնաժամի կարգավորման շուրջ:
Իսպանիայի Գերագույն դատարանի դատավորը վճիռ է կայացրել անկախության հռչակման կապակցությամբ դատական հետաքննության ընթացքում կալանքի տակ վերցնել Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելին՝ 150 հազար եվրո գրավով ազատ արձակելու իրավունքով:
Դանանգում նոյեմբերի 10-ին մեկնարկում է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության 25-րդ գագաթնաժողովը:
Բրիտանացի ինժեներ եւ ձեռնարկիչ Ռիչարդ Բրաունինգը գերազանցել է թռչող զգեստով արագության համաշխարհային ռեկորդը:
Մուհամեդ Սամիրը՝ Պակիստանի Կարաչի քաղաքից, կարողանում է ձեռքերի օգնությամբ գլուխը շրջել 180 աստիճան:
BBC ալիքի «Երկնագույն մոլորակ 2» նախագծի նկարահանող խմբի վրա, որը բատիսկաֆով սուզվել էր ծովի հատակը՝ նկարահանելու, թե ինչ է տեղի ունենում սատկած կետի լեշի հետ, հարձակվել է շնաձկների «ոհմակը»:
Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, նոյեմբերի 9-ին Պեկինի Ժողովրդական ժողովների տան արեւելյան դարպասների մոտ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական դիմավորման արարողությանը չինական մոտիվներով զգեստ էր հագել։
«Ռուսական կողմը ոչ թե անտեսում է ԼՂ հակամարտությունը, այլ փորձում է այն օգտագործել՝ որպես կողմերի վրա ազդելու գործոն, որը հակամարտության կարգավորումից հետո այլևս արդիական չի լինի»,- ասաց Գոբլը: