Բաժիններ՝

Դուրովը հայտարարել է Մոլդովայում ընտրությունների վերաբերյալ ֆրանսիական հետախուզական ծառայությունների խնդրանքի մասին

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ Մոլդովայի նախագահական ընտրություններից առաջ։

«Մոտ մեկ տարի առաջ, երբ ես մնացել էի Փարիզում, ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են ինձ՝ Մոլդովայի կառավարությանը օգնելու գրաքննել Telegram-ի որոշակի ալիքներ Մոլդովայի նախագահական ընտրություններից առաջ», – անգլերենով գրել է Դուրովը իր թելեգրամյան ալիքում։

Նա նշել է, որ Telegram-ի թիմը հրաժարվել է կատարել խնդրանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930