Թուրքիան 11-րդն է աշխարհի խոշորագույն զենք արտահանող երկրների ցանկում

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2026-ի մարտի զեկույցը, որը վերաբերում է աշխարհի խոշորագույն զենք արտահանող երկրներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ցանկում է նաև Թուրքիան, որը համաշխարհային զենքի արտահանման առաջատարների թվում է և 2021-2025-ին դարձել է աշխարհի 11-րդ խոշորագույն զենք արտահանող երկիրը։

Նախորդ հնգամյա ժամանակահատվածի (2016-2020) համեմատ՝ Թուրքիայի զենքի արտահանման ծավալն աճել է 122%-ով։ Ըստ այդմ, Թուրքիայի մասնաբաժինը համաշխարհային զենքի շուկայում կրկնապատկվել է՝ 0.9%-ից՝ հասնելով 1.8%-ի։ Պակիստանը դարձել է թուրքական ռազմական արտադրանքի ամենամեծ գնորդը՝ 16% բաժնեմասով, Ուկրաինան զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 12%, իսկ երրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է՝ 8.4% բաժնեմասով։

Զեկույցում նաև նշվել է, որ թուրքական ռազմարդյունաբերությունն ընդգրկում է ոչ միայն ավանդական շուկաները, այլև նոր զարգացող տարածաշրջանները, որտեղ ուշագրավ է հատկապես Ենթասահարյան Աֆրիկան, որտեղ Թուրքիան դարձել է տարածաշրջան զենքի երրորդ խոշորագույն մատակարարը՝ 11% մասնաբաժնով:

Զենքի արտահանման համեմատ Թուրքիայի զենքի ներմուծումը նվազել է 9.7%-ով։ Նախկինում աշխարհի խոշորագույն զենքի գնորդների շարքում ընդգրկվելով՝ Թուրքիան այս ժամանակահատվածում զենքի ներմուծման վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 24-րդ տեղը։

Տեսանյութեր

Լրահոս