Բաժիններ՝

ԱՄՆ-ը կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Միացյալ Նահանգները հանդես է գալիս հրադադարի շուտափույթ հաստատման և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Դեն Նեգրեան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգները հավատարիմ է հրադադարի հաստատմանը և բանակցությունների միջոցով կարգավորմանը, որպեսզի հնարավորինս շուտ վերջ դրվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։ Անհապաղ հրադադարի ժամանակն է։ Այժմ ժամանակն է, որ Ռուսաստանը և Ուկրաինան վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և կնքեն խաղաղ համաձայնագիր», – ասել է ամերիկացի դիվանագետը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ուկրաինայի հարցով նիստի ժամանակ, որն անցկացվում է արևմտյան երկրների խնդրանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930