ԱԷՄԳ-ի ղեկավարը հայտարարել է Իրանի միջուկային ներուժի կրճատման մասին

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի միջուկային ներուժը նվազել է, բայց չի սպառվել։ Այս մասին նա հայտնել է LCI հեռուստաալիքի եթերում։

«Միջուկային ներուժն արդեն կրճատվել է»,- նկատել է Գրոսին՝ հավելելով, որ Իրանը դեռ պահպանում է միջուկային ներուժը և ունի հարստացված ուրանի պաշարներ։

ISNA լրատվական գործակալությունը մարտի 8-ին վկայակոչելով Իրանի միջուկային անվտանգության կենտրոնը՝ հայտնել էր, որ երկրի կենտրոնական մասում, Սպահան նահանգում, գտնվող միջուկային օբյեկտը ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով լրջորեն վնասվել է, սակայն ռադիոակտիվ աղտոտվածության մասին տեղեկություններ չկան:Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ ԱՄՆ-ը և Իսրայելը մարտի 1-ին հարվածների երկու շարք է իրականացրել Նաթանզում գտնվող իրանական միջուկային օբյեկտին, որտեղ գտնվում է ուրանի հարստացման գործարանը։

Ընդ որում, ռադիոակտիվ նյութերի արտահոսք չի գրանցվել։

Տեսանյութեր

Լրահոս