Տորոնտոյում ԱՄՆ հյուպատոսության մոտ կրակոցներից հետո Կանադան ուժեղացրել է անվտանգությունը ԱՄՆ և Իսրայելի դեսպանատներում

Տորոնտոյում ԱՄՆ հյուպատոսությունում տեղի ունեցած միջադեպը հետաքննվում է որպես «ազգային անվտանգության հարց», չնայած դեռ վաղ է պարզել դրդապատճառը։ Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության գլխավոր վերահսկիչ Քրիս Լիզերը հայտարարել է, որ անվտանգության միջոցառումները կուժեղացվեն ոչ միայն ԱՄՆ հյուպատոսությունում, այլև Տորոնտոյում Իսրայելի հյուպատոսությունում, ինչպես նաև Օտտավայում գործող դեսպանատներում։

«Այս հյուպատոսություններն այժմ պահանջում են ավելի մեծ ուշադրություն և անվտանգություն՝ առաջիկա օրերին և շաբաթներին լարվածությունը թուլացնելու համար»,- լրագրողներին ասել է նա։

Դեպքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Տորոնտոյի տարածքի սինագոգներում տեղի ունեցած երեք առանձին կրակոցների ֆոնին։ Ոչ ոք չի տուժել։ Վարչապետ Մարկ Քարնին հարձակումներն անվանել է «հանցավոր հակասեմական գործողություններ»։

Տորոնտոյի ոստիկանության ղեկավարի տեղակալ Ֆրենկ Բարեդոն նշել է, որ դեռ վաղ է պարզել, թե արդյոք հյուպատոսության մոտակայքում հնչած կրակոցը կապված է սինագոգներում տեղի ունեցած միջադեպերի հետ։

Տեսանյութեր

Լրահոս